Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ և երգահան Շառ Ազնավուրն իր ծննդյան իննսուներերոդ տարդարձը նշելու է Բեռլինում՝ բեմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական BILD am SONNTAG պարբերականը աշխարհահռչակ շանսոյեին հանդիպել է Ֆրանսիայի հարավում գտնվող նրա առանձտանը՝ բացահայտելու մեծն Ազնավուրին և պարզելու, թե ինչպես է նա պատրաստվում տոնել իր տարեդարձը:

 

Պարբերականի տեղեկացմամբ՝ Ազնավուրը պատրաստվում է ծննդյան տարեդարձը տոնել բեմում՝ երգելիս: Առանձին տոնակատարություն չի լինելու: Իսկ այն հարցին, թե ինչ նվեր է ցանկանում ստանալ, երգիչը պատասխանել է. «Պարոն Գաուկը նվերն արդեն արել է: Թուրքիա կատարած այցի ժամանակ Գերմանիայի կառավարության աջակցությունն ստացած նրա վերաբերմունքը՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ, շատ հստակ էր: Դա մեծ նվեր է: Ես չեմ կարող Նախագահին անձամբ շնորհակալություն հայտնել, ուստի, ցանականում եմ իմ շնորհակալությունը ձեզ հայտնել հիմա»:

 

Ամսագիրը նաև հիացմունքով նշում է 89-ամյա այս անձնավորության կենսասիրության մասին, ով իր այս տարիքում էլ շարունակում է սպասել, թե կյաքն էլ ինչ է պատրաստել իր համար: Խոսելով իր երկարակեցության մասին՝ մեծն շանսոնյեն նշել է. «Ես հոգ եմ տանում իմ մասին: Երեկոյան շատ թեթև ընթրում եմ՝ յոգուրտ, բանան, կամ ընդհանրապես ոչինչ չեմ ուտում: Երեկոյան կերածը խանգարում է քունը: Կեսօրին շատ լավ եմ սնվում և նորմալ՝ առավոտյան: Ահա թե ինչու 89 տարեկանում ես ծեր տեսք չունեմ…»: Բացի այդ, երկարակեցության գաղտնիքը Ազնավուրը տեսնում է անվերջ սովորելու մեջ: Ըստ նրա՝ սովորել՝ նշանակում է երջանկություն:

 

Ակնկալվում է, որ Ազնավուրը այս տարի 30 համերգ է ունենալու: «Բեմը քեզ թեևեր է տալիս»,- ասում է մեծն երաժիշտը: