Վրաց անվանի դերասան Վախթանգ Կիկաբիձեն հունիսի 9-ին համերգով հանդես կգա Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Իմ տարիները իմ հարստությունն են» խորագրով համերգին կհնչեն արտիստի տարբեր տարիների երգերը:

 

Նույն օրը` հունիսի 9-ին երաժիշտը համերգով հանդես կգա նաև Երևանի «Մեցցո» երաժշտական ակումբում:

 

Վախթանգ Կիկաբիձեն վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր է։ Վրաստանի ժողովրդական արտիստը հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Միմինո» ֆիլմը (Մհեր Մկրտչյանի հետ), որում հնչող «Չիտո-գրիտո» երգը արտիստի լավագույն այցեքարտերից մեկն է դարձել:

 

Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականին Թիֆլիսում: Նա 2008 թվականին հայ-ռուսական հակամարտությունից հետո չեղյալ էր հայտարարել իր համերգները Մոսկվայում` այլևս չայցելելով Ռուսաստան:

 

Այժմ Կիկաբիձեն աշխատում է «Лицо кавказской национальности» հուշագրության վրա: