«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները` «սելֆի»։ Ինչպես «տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 17-ին Հայաստանի մի շարք թանգարաններում այցելուները հնարավորություն կունենան մասնակցել «Գեղագիտակ» ծրագրին և տարածել «թանգարանային իրենց սելֆին»՝ ամբողջ Եվրոպայով։

 

Այս ծրագրին մասնակցելու համար պետք է կատարել մի շարք գործողություններ: Նախ անհրաժեշտ է բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif (App Store Android Market) հավելվածը, մայիսի 17-ին, ժամը 18:00-ից ակտիվացնել NDM14 գաղտնաբառը, ապա, լուսանկարվել թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն ու վայրը և լուսանկարն ուղարկել՝ MobilActif հավելվածի միջոցով։ Հեռախոսային հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումներով`

 

https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8

 

http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html

 

«Թանգարանային սելֆիի» մասին պատմող հոլովակին կարող եք ծանոթանալ այս հղումով։

 

Մայիսի 17-ին և մայիսի 18-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։