Life.panorama.am-ը գրում է.

 

Շատերը կարծում են, որ եթե ժամանակին սկսեն խնամել մաշկն, ապա կկարողանան խուսափել ծերացումից ու կնճիռների առաջացումից, սակայն այս տարածված կարծիքը սխալմունք է, որը հիմնված է այն վարկածի վրա, թե կնճիռների առաջացման պատճառը մաշկի թերսնուցումն է ու ջրազրկումը:

 

Մաշկի ծերացումը, սակայն, որևէ կապ չունի վերոնշյալ գործոնների հետ: Կնճիռների առաջացման իրական պատճառը տարիքի հետ մարդու դեմքի ոսկորների փոփոխությունն է: Մարդու դեմքի արտաքին տեսքի հիմքում ընկած է ստորին ծնոտը, որի ցանկացած չնչին փոփոխություն հանգեցնում է դեմքի մաշկի դեֆորմացիայի: Տարիքի հետ փոքրանում է ծնոտի երկարությունը, փոխվում են անկյունները, ինչի արդյունքում էլ կնճիռներ են առաջանում: Ուստի, անկախ օգտագործվող քսուքների քանակից, կնճիռներն անխուսափելի են: