Esem.am-ը գրում է.

 

Օրերս դերասան Ստեփան Ղամբարյանի և պարուհի Նառա Հովհաննիսյանի աղջիկը` Իռենը, դարձավ 6 տարեկան: Դստեր ծննդյան տոնի կապակցությամբ մայրը մանկական սրճարաններից մեկում հեքիաթային տոն էր կազմակերպել նրա և փոքրիկ ընկերուհիների համար: Միջոցառման հյուրերը մի քանի ժամ երգել, պարել ու զվարճացել են, իրենց բարեմաղթանքներն ու նվերները փոխանցել օրվա թագուհուն:)

 

 

 

 

Նառայի փոխանցմամբ` Իռենը շատ է սիրում իր ծննդյան տոնը: «Ամեն տարի մեծ ոգևորությամբ է սպասում ծննդյան օրվան, մեկ ամիս առաջվանից ամեն առավոտ հարցնում է` քանի՞ օր մնաց :)  Նախապատրաստական աշխատանքներ է սկսում. զգեստ է ընտրում ու հյուրերի ցուցակ կազմում»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց պարուհին` հավելելով, որ հիանալի ժամանակ են անցկացրել: -Աղջիկս շատ ուրախ էր: Չնայած դեռ փոքր է, նրան ավելի շատ հետաքրքրում են կոշիկները, քան մանկական գունեղ ու գրավիչ խաղերը: Մեր գրեթե բոլոր հյուրերը, իմանալով նրա նախասիրության մասին, կոշիկներ էին նվեր բերել, ինչն էլ նրան շատ ուրախացրեց»:

 

 

 

 

Պարուհին կարծում է, որ երեխայի հիշողության մեջ տպավորվում են հատկապես փոքր տարիքում ունեցած ծննդյան խնջույքները, այդ իսկ պատճառով, ամեն տարի ջանք չի խնայում Իռենի օրը տոնի վերածելու համար: «Ամեն ինչ անում եմ, որ նրա ծննդյան օրն անմոռանալի լինի: Ինչպես նախորդ տարիներին` այս անգամ էլ հաճելի անակնկալներ էի պատրաստել նրա համար. տորթիկ էի տարել մանկապարտեզ ու  ծաղրածուի հրավիրել»,- նշեց Նառան:

 

 

 

 

Աղջկան հաճելի պահեր պարգևելու հնարավորությունից անմասն չի մնացել նաև նրա հայրիկը` դերասան Ստեփան Ղամբարյանը: Նա մեկ օր անցկացրել է դստեր հետ. միասին մանկական սրճարան են այցելել, մուլտֆիլմեր դիտել:

ESem.am-ը շնորհավորում է Իռենին` մաղթելով անհոգ մանկություն:

 

 

 

 

 

 

 

 

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը