Esem.am-ը գրում է.


Վլադիմիր Արզումանյանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում և իր «Մամա» երգով գրավեց ոչ միայն հայ, այլև եվրոպացի հասակակիցների սրտերը: Դեռահաս երգիչը տևական ժամանակ ասպարեզում չէր, ինչն ուներ իր օբյեկտիվ պատճառը. նրա ձայնը մուտացիոն շրջանում էր:


Որոշ ժամանակ առաջ երգիչն ընտանիքի հետ մեկնել էր ԱՄՆ` այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով, սակայն վերջերս վերադարձել է հայրենիք և պատրաստվում է նորություններ ներկայացնել լսարանին:) Այս և այլ թեմաների մասին ESem.am-ի զրույցը 15-ամյա Վլադիմիրի հետ կարող ես կարդալ ստորև:


 


 

ԱՄՆ մեկնելուցդ հետո լուրեր էին տարածվելոր ընտանիքիդ հետ մշտականբնակություն եք հաստատելու այնտեղսակայն վերադարձել եքԻնչո՞ւ:


-Այո, մենք մեկնել էինք, որպեսզի մշտական բնակություն հաստատեինք ԱՄՆ-ում, բայց մոտ կես տարի այնտեղ ապրելուց հետո հասկացանք, որ պետք է վերադառնանք: Կարոտը, իրոք, շատ մեծ էր:

 

-Հնարավո՞ր է կրկին մեկնես ԱՄՆ:


-Հնարավոր է, բայց չեմ կարծում` դա կլինի մշտական բնակության  համար:

 

Որքա՞ն ժամանակ մնացիր այնտեղինչո՞վ էիր զբաղվում:


-Մնացել ենք 7 ամիս, այդ ամիսներին սովորել եմ դպրոցում: Ինչ վերաբերում է համերգային գործունեությանս, Ալեքս թատրոնում Լիդուշիկի հետ մեծ համերգ ենք ունեցել:

 

 

 

 

Վերադառնալուց հետո առաջինն ո՞ւր ես գնացելԻ՞նչն էիր կարոտել ամենից շատ:


-Ամենաշատը կարոտել էի մեր տունը, տուն մտնելուց և մի փոքր հանգստանալուց հետո միանգամից գնացել եմ ընկերներիս տեսնելու: Շատ էի կարոտել նրանց:

 

-Այժմ Երևանո՞ւմ եսթե՞ Ղարաբաղում:


-Մենք ապրում ենք Արցախում: Ամերիկայից վերադարձել ենք Արցախ, բայց հաճախ եմ լինում նաև Հայաստանում, այդտեղ եմ կատարում իմ ձայնագրման աշխատանքները:

 

Դպրոցո՞ւմ ես սովորումթե՞ քոլեջում կամ մեկ այլ հաստատությունումերաժշտությունից բացի ինչո՞վ ես զբաղվում:


- Սովորում եմ երաժշտական ուսումնարանում, զբաղվում եմ սպորտով, կատարելագործում եմ անգլերենս՝ հաճախում եմ անգլերենի պարապմունքների:

 

 

 

 

-  Արդեն որոշե՞լ եսթե ապագայում մասնագիտական ինչ կրթություն ես ստանալու:


- Դեռ պետք է ավարտեմ ուսումնարանը, դրանից հետո կորոշեմ:

 

Վերադառնում ես շոու բիզնեսսա վերջնակա՞ն վերադարձ է:


-Ճիշտն ասած, ես չէի էլ հեռացել, ուղղակի, ինչպես գիտեք, գոյություն ունի ձայնի մուտացիոն շրջան, որը տարբեր մարդկանց դեպքում տարբեր տևողություն է ունենում, ինձ մոտ այն տևել է երկուսուկես տարի:

 

Ի՞նչ ես կարծումստեղծագործական դադարը լսարանին ստիպել է մոռանա՞լ քեզթե՞կարոտել :)


- Անկեղծ ասած, չեմ մտածել դրա մասին: Ինձ թվում է` դա չի կարևորը, եթե դու ունենում ես ասելիք, քո երգերը դուր են  գալիս մարդկանց, նրանք կարող են շատ կարճ ժամանակում սիրել կամ նորից սիրել քեզ: Կարող են նաև անտարբեր լինել ու վերջ: Մի խոսքով` չեմ կարծում կարոտը կամ մոռացությունը նշանակություն ունեն:)

 

 

 

 

Ի՞նչ երգ ես ներկայացնելու հանդիսատեսին:


Երգը կոչվում է «Գալիս եմ հետ»: Դա առաջին երգս է, բայց մի քանի այլ երգ էլ ունեմ, որոնք հերթով կներկայացնեմ հանդիսատեսին: «Գալիս եմ հետ»-ը իմ ներկայիս վիճակի մասին է, երգիս մեջ կան «իմ հող, ես հետ եմ գալիս» խոսքերը, ես իրոք շատ էի կարոտել իմ հայրենիքը: Վերադառնալու ցանկութունս այնքան մեծ  էր, որ ծնողներս, տեսնելով իմ ապրումները, մի կողմ դրեցին դժվարությունները, որոնք կարող էին լինել. չէ՞ որ դժվար է մեկ տարվա ընթացքում հիմնովին տեղափոխվել մեկ այլ երկիր, հետո էլի  վերադառնալ: Երբ ես ասում էի, որ հետ ենք գալու, շատերը չէին հավատում, ասում էին` բոլոր գնացողներն էլ այդպես են ասում, բայց մենք հետ եկանք, և ես շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ ամեն ինչ անում են ինձ համար:)

 

Ի՞նչ կերպարով ես ներկայանում տեսահոլովակում:


- Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները դեռ նախապատրաստական փուլում են: Քննարկում ենք` ինչն ինչպես անել և չեմ կարող ասել` ինչ կերպարով կներկայնամ: Ամեն դեպքում,  այն երևի նման կլինի ինձ, կլինեմ այնպիսին ինչպիսին հիմա կամ :)

 

 

 

 

-«Մամա» երգդ քեզ մեծ հաջողություն բերեց, այն ոչ միայն հաղթական էր «Եվրատեսիլում», այլև հիթ էր Հայաստանում: Ի՞նչ ես կարծում, նոր երգդ կկրկնի՞ այդ հաջողությունը:


-Կարծում եմ՝ ոչ մի երգիչ, երգահան չի կարող ասել, թե որ երգն ինչ հաջողություն կունենա: Եթե ամեն ինչ այդքան պարզ հաշվարկով լիներ, աշխարհում միայն հիթային երգեր կծնվեին: Ցանկացած երգ ունենում է իր ճակատագիրը: Հաջորդ երգս գուցե չունենա «Մամա»-ի հաջողությունը, գուցե և ավելի սիրվի… ով գիտի:)

 

 

 

 


Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը