Aroxj.am-ը գրում է.

 

Որ մրգերն են 2014 թվականին համարվել էկոլոգիապես ամենաաղտոտվածը: Սա որոշում է ամերիկյան Էկոլոգիական աշխատանքային խումբը: Արդեն 4-րդ տարին աընդմեջ ամենաղտոտված միրգ է ճանաչվում խնձորը: Այո, «հին ու բարի» խնձորը, որը հայտնի իր երկաթի բարձր պարունակությամբ: Ըստ Էկոլոգիական խմբի, խնձորն ավելի շատ է պեստիցիդներով պատվում։ Այս տվյալը խումբը ստացել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունից վերցրած 48 տարբեր մրգերի և բանջարեղենի պեստիցիդների մասին տվյալների՝ բացահայտելով, որ մթերքների 65%-ի համար դրական պատասխան է ստացվել։


Պեստիցիդները կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ` նյարդերի վնասում, բնածին արատներ և քաղցկեղ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ խնձորի 99%-ը պարունակում է առնվազն մեկ պեստիցիդ։ Խաղողը պարունակել է մոտ 15 պեստիցիդ։ Էկոլոգիական խումբը նաև նշում է, որ կանաչ տերև ունեցող բանջարեղենում առկա են ավելի վտանգավոր թունաքիմիկատներ, քան այլ սննդամթերքների մեջ։ Այդ բանջարեղենի ցանկին են պատկանում կաղամբը, բրաունկոլը, ինչպես նաև կանաչ և կծու տաքդեղները։


Aroxj.am-ը ներկայացնում է օրգանապես ամենաաղտոտված և ամենաօրգանիկ մթերքների ամբողջական ցուցակը։


Շարունակությունը՝ այստեղ: