Բրիտանացի սոցիոլոգները պարզել են, թե որն է ժամանակակից եվրոպացու կյանքի ամենաերջանիկ պահը: Ըստ նրանց տվյալների՝ այն համընկնում է ուրբաթ օրվա ժամը 18-ն անց 08 րոպեի հետ: Այս մասին հաղորդել է Լոնդոնի Daily Telegraph թերթը:

 

Ուրախության և երջանիկ նախազգացումների բարձրակետը մարդն զգում է այն պահին, երբ ուրբաթ օրը հեռանում է իր աշխատավայրից եւ մտածում, թե ինչպես է անցկացնելու առաջիկա հանգստյան օրերը,- նշել է հրատարակությունը:- Ըստ որում Եվրոպայի միջին վիճակագրական բնակիչն այս զգացումն ունենում է երեկոյան ժամը վեցից հետո ութերորդ րոպեին»:

 

«Մենք այս տրամադրությունն անվանել ենք «ուրբաթ օրվա խանդավառություն»,- պարզաբանել Է հետազոտությունների ղեկավար Ժուլիան Գայը: Ամենաերջանիկ պահերի վարկանիշում երկրորդ հորիզոնականում Է շաբաթօրյա առավոտը:

 

Եվրոպացիների վատթարագույն տրամարդությունը, Գայի խոսքով, համընկնում է երկուշաբթի օրվա ժամը 13 անց 42 րոպեի հետ: «Մարդիկ, ընդհանուր առմամբ, չեն սիրում երկուշաբթի օրերը, քանի որ այդ օրվան է բաժին ընկնում աշխատանքի հետ կապված սթրեսների հիմնական մասը»,- ընդգծել Է Գայը: