Բարբի տիկնիկների վաճառքները 2014 թվականի առաջին եռամսյակում նվազել են 14 տոկոսով՝ մինչև 169,9 միլիոն դոլար: Այդ մասին ասված Է արտադրողի՝ Mattel կորպորացիայի հաշվետվության մեջ:

 

Այս անկումն ամենախորն է ընկերության բոլոր առևտրանիշների թվում: Միացյալ Նահանգների շուկայում պահանջարկը նվազում Է, իսկ միջազգային բաշխորդների պահեստներն ապրանքակուտակի վիճակում են՝ պարզաբանել են Mattel-ում՝ նաև գանգատվելով Disney-ի «Ջեյքը և Նետլանդիայի ծովահենները» մուլտֆիլմի (Փիտեր Փենի մասին հեքիաթի սյուժեի հիման վրա) գործող անձանց թույլ վաճառքներից:

 

Ընդհանուր առմամբ Mattel-ի վաճառքները նվազել են 5 տոկոսով՝ մինչև 946,177 միլիոն դոլար: Եռամսյակային վնասը կազմել Է 11,2 միլիոն դոլար՝ անցյալ տարվա առաջին եռամսյակի 38,5 միլիոն դոլարի մակարդակի շահույթի դիմաց: