Esem.am-ը գրում է.

 

Սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով նկարահանվում էր «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում, տևական ժամանակ է, ինչ չի նկարահանվում:

 

 

 

 

ESem.am-ի հետ զրույցում Տաթևը հավաստիացրեց, որ սերիալի անձնակազմի հետ որևէ խնդիր չի ունեցել: «Բոլորի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ և որևէ  կոֆլիկտ չի եղել: Կարծում եմ` կերպարս դեռ շատ ասելիք ունի և կվերադառնա,- ասաց Տաթևը` հավելելով, որ սերիալից դուրս գալու պատճառները միայն անձնական են:  -Հիմա մոտս այնպիսի շրջան է, երբ ոչինչ անել չեմ ցանկանում, ուզում եմ կողքից հետևել իրադարձությունների ընթացքին: Նույնիսկ ֆեյսբուքից եմ ջնջվել, կարծում եմ, սոցցանցում ժամանակ անցկացնելու փոխարեն կարելի է մի քիչ կարդալ»: Տաթևիկի խոսքով` որևէ մեկն իրեն չի արգելել նկարահանվել, դա եղել է իր որոշումը:

 

 

 

 

Օրերս մեր ընթերցողներից մեկը լուսանկար էր ուղարկել մեզ, որտեղ Տաթևիկը նստած է մի տղայի հետ: Մեզանից ցանկանում էին ճշտել, դերասանուհին ընկե՞ր ունի: Տաթևիկը ESem.am-ին ասաց, որ լուսանկարն արվել է ֆոտոշարքի ժամանակ,  ինքն ընկեր չունի: Անձնական նորություններ ունենալու համար անպայման առաջինը ESem.am-ին կպատմի այդ մասին :)

 

 

Ինչ վերաբերում է Տաթևի ստեղծագործական ձիրքիին և երգեր գրելուն, նա ասաց, որ շարունակում է ստեղծագործել: Առաջիկայում նա համագործակցելու առաջարկ երգահան Գրիգոր Կյոկչյանին. «Կարծում եմ` Գրիգորը շատ հետաքրքիր ստեղծագործող: Նրա ոճն ու ձեռագիրը ինձ շատ է դուր գալիս»:

 

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը