Մեծ Բրիտանիայում պաշտոնապես հայտնվել Է նոր ազգային փոքրամասնություն՝ քոռնուոլցիները կամ քոռները: Դևիդ Քեմերոնի կառավարության որոշմամբ նրանք ճանաչվել են «հատուկ ժողովուրդ»: «Քոռնուոլցիները կներառվեն Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների ցուցակում,- նշել է ռադիոկայանը:- Դրանով իսկ նրանք կստանան կարգավիճակ, որը ենթադրում Է իրավունքների ընդլայնում այն հարցում, ինչ վերաբերում է իր մշակույթի և պատմական ժառանգության պաշտպանությանը»:

 

Վարչականորեն Քոռնուոլը դքսություն է և իրենից ներկայացնում Է բրիտանական թագի անձնական կալվածը: Ըստ ավանդույթի՝ այն կառավարման Է տրվում կառավարող միապետի ավագ որդուն: Այժմ դքսության սյուզերենն Ուելսի արքայազն Չառլզն Է, նրա տիկինը՝ Կամիլան, կրում Է Քոռնուոլի դքսուհու տիտղոսը: Արդի գիտությունը քոռնուոլցիներին համարում է կելտերի անմիջական հետնորդներ, որոնք Բրիտանական կղզիներում բնակվել են նախքան արդի Գերմանիայի և Դանիայի շրջաններից անգլերի, սաքսերի և յուտերի ցեղերի գաղթը:

 

Աստիճանաբար քոռնուոլցիները մղվել են դեպի Անգլիայի հարավ - արեւմուտք՝ Քոռնուոլի թերակղզի: Այնտեղ այժմ բնակվում Է 500 հազար մարդ, որոնք իրենց համարում են հատուկ ժողովուրդ: Քոռնուոլի բնակիչները խոսել են իրենց լեզվով՝ քոռներեն, որի վերջին կրողը մահացել Է 1777 թվականին: Այժմ տեղի Է ունենում դրա վերածնունդը, կելտերենի այս տարատեսակով խոսում Է շուրջ 5 հազար մարդ: Քոռնյան լեզուն դասավանդվում է տեղական մի քանի դպրոցներում:

 

1975 թվականից գոյություն ունի Քոռնուոլի ազգային կուսակցությունը, որը ձգտում Է հասնել Մեծ Բրիտանիայի կազմից Քոռնուոլի դուրս գալուն:

 

Մինչեւ պարիլի 24-ի որոշումը Միացյալ Թագավորությունում ազգային փոքրամասնությունների կարգավիճակ ունեին շոտլանդացիները, իռլանդացիները եւ վալլիացիները: