Մյունխենի քաղաքային դատարանը սկսել Է քննել ավտոսպորտի «Ֆորմուլա-1» մրցումների կազմակերպիչ Բեռնի Էքլսթոունի դեմ ուղղված մեղադրանքը:

 

Էքլսթոունը մեղադրվում Է մրցումների ղեկավարությունում իր տեղը ամրապնդելու համար գերմանացի բանկիր Գերհարդ Գրիբկովսկուն 44 միլիոն դոլար կաշարք տալու մեջ:

 

Գրիբկովսկին մինչ այդ արդեն դատապարտվել Էր 8,5 տարվա ազատազրկման` կաշառակերության համար: Էքլսթոունը առայժմ մերժում Է իրեն ներկայացրած բոլոր մեղադրանքները: