Armstar.am-ը գրում է.

 

Խոյ: Հարմար օր է համարձակ և ստեղծագործական ծրագրերի իրականացման համար: Ձեր գաղափարները կարող են ոմանց տարօրինակ թվալ, բայց դուք նույնիսկ չեք էլ կասկածում, որ դրանք իրոք լավն են, և դուք ամեն ինչ ճիշտ եք անում: Ընկերների հետ հանդիպումները լավ են անցնում, անբռնազբոսիկ զրույցներում կարող եք քննարկել այն հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում են: Դուք կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

 

Բարձր հասարակության միջոցառումների հաճախելուց կմնան ամենահաճելի հիշողություններ, ստիպված չեք լինի մեծ ջանք թափել ուշադրության կենտրոնում հայտնվելու համար` բավական է միայն ցանկանաք: Կարող եք գնել կամ սեփական ձեռքերով պատրաստել ոչ սովորական իրեր, օրինակ` ակսեսուարներ:

 

Ցուլ: Խորհուրդ է տրվեում օրվա սկզբում հանդես բերել զգուշավորություն` առաջին հերթին այն գործերում, որոնք առնչվում են ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Հնարավոր է` թույլ տաք սխալ, որը վնասի ձեր հեղինակությանը և հիշվի երկար:

 

Օրվա մնացած մասը բարենպաստ է: Աշխատանքում հաջողությունների եք հասնում, որովհետև կենտրոնացած եք հատկապես այն գործերի վրա, որոնք ուշադրություն են պահանջում և ոչ ոքի թույլ չեք տալիս ձեզ կտրել գործից: Անձնական խնդիրների լուծման հարցում ձեզ օգնում է նախազգացողությունը, ինչի շնորհիվ դուք լավ եք հասկանում մտերիմ մարդկանց ապրումները:

 

Երկվորյակներ: Օրվա առաջին կեսին, հնարավոր է, իրենց զգացնել տան ավելի վաղ ծագած խնդիրները, գործ ունենաք մարդկանց հետ, որոնցից նախընտրում եք հեռու մնալ: Գործընկերների հետ տարաձայնություններ կծագեն, չի բացառվում՝ փողի շուրջ. ֆինանսական խնդիրների լուծման ձեր առաջարկները նրանց տարօրինակ կարող են թվալ:

 

Օրվա երկրորդ մասում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Կնախանշվեն դեպի լավը փոփոխություններ ձեր կյանքի կարևոր ոլորտներից որևէ մեկում: Հավանական են նոր ծանոթություններ կամ հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ:

 

Խեցգետին: Օրվա առաջին կեսը բարենպաստ չէ շփումների համար, այդ ժամերին, ավելի լավ է, կարևեր հարցեր չքննարկեք: Աշխատավայրում կարող են թյուրիմացություններ ծագել, հնարավոր է` ձեզ պատասխանատվության ենթարկեն ուրիշի թույլ տված սխալների համար: Սեփական հետաքրքրությունները պաշտպանեք շատ զգույշ, խուսափեք կտրուկ արտահայտություններից, որոնք կարող են վեճի պատճառ դառնալ:

 

Օրվա երկրորդ հատվածը հարմար է մեծ կենտրոնացում և ուշադրություն պահանջող գործերի համար: Կարելի է զբաղվել հաշվարկներով, բիզնես-ծրագրեր կազմելով, փաստաթղթերի ձևակերպմամբ: Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի կլինեն, եթե ըմբռնումով մոտենաք նրանց թուլություններին:

 

Առյուծ: Օրվա առաջին մասը հաջող է դասավորվում: Այդ ժամերին հավանական են նոր ծանոթություններ և հանդիպումներ ձեզ համար հաճելի և հետաքրքիր մարդկանց հետ: Իրավիճակը բարեհաճ կլինի նաև գործնական ոլորտում, կհաջողվի լուծել մասնագիտական կարևորության որոշ խնդիրներ: Չարժե խոշոր գնումներ (բացառությամբ նախապես ծրագրավորվածների) և լուրջ ներդրումներ կատարել:

 

Օրվա երկրորդ կեսին կարող են ընտանեկան տարաձայնություններ և խնդիրներ ծագել: Աշխատեք լինել համբերատար և զուսպ: Առյուծ-ծնողների համար հեշտ չի լինի լեզու գտնել երեխաների հետ:

 

Կույս: Բարեհաճ օր է: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ է, ի զորու եք հաղթահարել մեծ դժվարություններ: Մասնագիտական խնդիրները, որոնք շրջապատողներին անլուծելի են թվում, դուք արագ հաղթահարում եք, կարող լինել են դրամական մուտքեր, հնարավորություն կունենաք գնել իր, որը վաղուց երազել եք ունենալ:

 

Կենսասիրության աստիճանը բարձր է, չեք դժգոհի էներգիայի պակասից: Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար, բարեկամների ընկերակցությամբ ակտիվ հանգիստը միայն հաճելի տպավորություններ կպարգևի: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ մի մարդու հետ, ում հետ ավելի վաղ կապված եք եղել ընդհանուր հետաքրքրություններով միայն:

 

Շարունակությունը` այստեղ: