Esem.am-ը գրում է.


Ի՞նչ են խոսում. սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ու սցենարիստ Դիանա Գրիգորյանը բարեկամներ են:

 

 

 

 

Իրականում. օրերս մեր հավատարիմ ընթերցողները ֆեյսբուքյան մեր էջին գրել էին և խնդրել պարզել՝ արդյոք սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ու սցենարիստ Դիանա Գրիգորյանը, ում հեռուստանովելներում նկարահանվել է Ժաննան, բարեկամներ են: Ըստ մեր ստացած նամակի՝ Ժաննան հենց այդ բարեկամական կապի շնորհիվ է հայտնվել «Դժվար ապրուստ», ապա՝  «Հարազատ թշնամի» հեռուստասերիալներում: Համատարիիմ մնալով միշտ ճշտված լուրեր հաղորդելու սկզբունքին՝ ESem.am-ը խոսեց այժմ «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող դերասանուհու հետ, ով հերքեց լուրերի իսկությունը: «Նման բան չկա, ես և Դիանան բարեկամական ոչ մի կապ չունենք, - ասաց Ժաննան՝ հավելելով, որ  ինքը բարեկամների շնորհիվ չէ, որ հայտնվել է սերիալներում: -Ես մասնակցել եմ քասթինգների, որոնց միջոցով էլ հայտնվել եմ սերիալներում»:

 


ESem.am