Ժաննա Ֆրիսկեի ընկերուհի և «Блестящие» խմբի նրա նախկին կոլեգա Օլգա Օրլովան պատմում է, թե ինչու է երգչուհին հրաժարվել Ռուսաստանում բուժվելուց:

 

Այն ժամանակ, երբ օվկիանոսից այն կողմ Ժաննա Ֆրիսկեն բուժվում է ուղեղի քաղցկեղի դեմ, ռուս բժիշկ-ուռուցքաբանները մամուլում հաճույքով քննարկում են աստղի հիվանդության ախտորոշումը` վերլուծելով բոլոր հնարավոր պատճառները և հետևանքները: Այդ ամենը բարկացրել է Օլգա Օրլովային, ով ամբողջ ժամանակն անցկացնում է երգչուհու կողքին և օգնում նրան պայքարել կյանքի համար:

-Ես ռուս բժիշկներին ցանկանում եմ ասել հետևյալը. «Հարգելի' բժիշկներ, դատողություններ անելու փոխարեն լավ կլիներ ինչ-որ բան առաջարկեիք: Այս պահի դրությամբ Ժաննան միայն ԱՄՆ-ում կարողացավ որակավորված բուժում ստանալ, որքան էլ դա ձեզ համար ողբալի լինի: Հնարավոր է, որ մեզ մոտ` Ռուսաստանում էլ կան ուղեղի քաղցկեղի դեմ շիճուկներ, բայց առայժմ ոչ ոք դրանք չի առաջարկել կամ գուցե դրանք առայժմ մրցունակ չեն ամերիկյանի հետ: Ես սիրում եմ իմ երկիրը, Ժաննան` նույնպես: Սակայն, երբ գործը վերաբերում է առողջությանը, ընտրում ենք այն երկիրը և կլինիկան, որտեղ կարող են մեզ պատշաճ օգնություն ցուցաբերել,- ասել է Օլգա Օրլովան: