ESem.am-ն իր ընթերցողներին ներկայացրել է ամենացանկալի հայ հարսնացուների և փեսացուների առաջին հնգյակը: Այժմ ներկայացնում ենք Ձեզ նյութի երկրորդ մասը՝ հորդորելով մեկնաբանությունների բաժնում գրել, թե,  ըստ Ձեզ, հայտնի հայուհիներից ո՞վ է ամենացանկալի հարսնացուն:

 

 

Աննա Հարությունյան



Դերասանուհի Աննա Հարությունյանը շատ արագ գրավեց, ոչ միայն հեռուստաեսերիալ դիտող կանանց, այլև երիտասարդ տղաների սրտերը: Շատերը կցանկանային տեսնել դերասանուհուն իրենց կողքին, սակայն Աննան արդեն արել է իր ընտրությունը, թեպետ ամուսնանալ, կարծես թե, չի շտապում:

 

 

 

 

Ժաննա Բուտուլյանը



Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հմայիչ է, երիտասարդ և միայնակ… համենայն դեպս, այդպես է ասում իր հարցազրույցներում, այնպես որ, նրան սիրահարված տղաները կարող են գրոհել:)

 

 

 

 

Սոնա Ռուբենյան



Նուրբ ու քնքուշ երգչուհի Սոնա Ռուբենյանի կողքին լինել շատերն են ուզում, սակայն երգչուհին դեռ չի արել իր ընտրությունը: Նրա համեստ կերպարն ու հմայքը բոլոր հնարավորությունները տալիս են՝ լինելու ամենացանկալի հարսնացուների ցանկում:

 

 

 

 

Նաստասյա Գոլովկո



Դերասան Գևորգ Գրիգորյանն արդեն գրավել է, 18-ամյա  դերասանուհի Նաստասյա Գոլովկոյի  սիրտն ու պատրաստվում է շուտ ամուսնանալ նրա հետ, որպեսզի այլևս ոչ ոքի մտքով չանցնի նվաճել 18-ամյա գեղեցկուհու սիրտը:) Այդուհանդերձ, նրանց հարաբեորությունները դեռ օրինականացված չեն, և Նաստյան ամենացանկալի հարսնացուներից մեկն է:)

 

 

 

 

էմմի 



Երգչուհի Էմմին դեռ ամուսնացած չէ և նույնպես ամենացանկալների ցանկում է: Էմմին իր երկրպագուներին հայտնել է, որ ընտրյալ ունի: Տեսնենք, թե այս երգչուհին երբ կլքի  ցանկալի հարսնացուների շարքերն ու իր միակին հավերժ սիրելու երդում կտա:)

 

 

 

ESem.am