Psymag.am-ը գրում է.

 

Իսրայելցի գիտնականները պարզել են, որ օքսիտոցինի՝ «սիրո և վստահության հորմոնի» բարձր մակարդակն օրգանիզմում կարող է կանխորոշել՝ սուտ կխոսի՞ մարդն ի օգուտ իր համակրանքի օբյեկտի, թե՝ ոչ:

 

Օքսիտոցինն օրգանիզմում համեմատաբար մեծ չափերով սկսվում է արտադրվել, հատկապես, երբ մարդը սիրահարված է, օրգազմ է ստանում կամ, երբ մայրը կերակրում է երեխային կրծքով:

 

Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները խնդրել էին 60 առողջ տղամարդկանց խաղ խաղալ, որի ընթացքում հնարավորություն կար կեղծարարություններ անելու: Տղամարդկանց կեսին գիտնականները դեղահաբեր էին տվել, որոնք բարձրացնում են օքսիտոցինի մակարդակն օրգանիզմում, իսկ մյուս կեսին՝ պլացեբո: Խաղի ընթացքում յուրաքանչյուր ճիշտ գուշակած պատասխանի դեպքում խումբը ստանում էր դրամական պարգև:

 

Շարունակությունը` այստեղ: