Psymag.am-ը գրում է.

 

Ֆրանսիացի մեծ գրող Վիկտոր Հյուգոն ապրել է 19-րդ դարում և հայտնի է ոչ միայն իր հիասքանչ գրվածքներով («Մարդը, որ ծիծաղում է», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Թշվառները»), այլ նաև՝ որպես աշխարհի ամենակարճ նամակի հեղինակը:

 

«Թշվառները» վեպը լույս է տեսել 1862 թվականին: Երբ այն հրատարակվեց, Հյուգոն մեկնել էր հանգստանալու: Որպեսզի իմանա, թե արդյոք գիրքը դուր է եկել ընթերցողներին, Հյուգոն իր գրքի հրատարակչությամբ զբաղվող "Hurst and Blackett" ընկերությանը նամակ է ուղարկում, որի բովանդակությունն ընդամենը մեկ քերականական նշան էր՝ «?»: Շուտով գալիս է հրատարակչի պատասխանը՝ «!»:

 

Շարունակությունը` այստեղ: