Նորվեգացի ռեժիսոր Էսկիլ Վոգտի «Կույր կինը» ժապավենը դարձել է «Կոպենհագեն. Պիկս» (CPH PIX) միջազգային կինոփառատոնի հաղթողը: Ֆիլմը պատմում Է երիտասարդ կնոջ՝ Ինգրիդի մասին, որը, կորցնելով տեսողությունը, բայց ոչ երևակայությունը, իր հետագա կյանքի համար նոր աշխարհ է կառուցում:

 

Կոպենհագենի կինոփառատոնի առանձնահատկություններից մեկն այն Է, որ նրա «Նոր տաղանդներ» գլխավոր մրցույթին մասնակցում են միայն ստեղծագործական կարիերայի շեմին գտնվող կինեմատոգրաֆիստները: Մրցանակի դրամական բաղադրիչը 15 հազար եվրո Է, որը նախատեսված Է օգնելու խոստումնալից ռեժիսորին՝ ստեղծելու հաջորդ ֆիլմը:

 

Հանրության մրցանակը, որը սահմանել Է «Պոլիտիկեն» թերթը, շնորհվել Է իսլանդացի ռեժիսոր Բենեդիկտ Էռլինգսոնին՝ «Ձիերի և տղամարդկանց մասին» ժապավենի համար, որը պատմում Է իսլանդական գյուղի մի բնակչի և նրա ձիու արտասովոր բարեկամության մասին: Այդ մրցանակի դափնեկիրը, ում հանդիսատեսներն իրենք են որոշում՝ դիտումներից հետո լրացնելով քվեաթերթիկները, հնարավորություն Է ստանում իր ֆիլմը ցուցադրել դանիական Էկրաններին և այն ներկայացնել դանիական հեռուստատեսությամբ:

 

Այս տարի փառատոնում ցուցադրվել Է բազմաթիվ երկրների շուրջ 150 ժապավեն:

 

«Կոպենհագեն. Պիկս»-ը, որն ստեղծվել Է 2009 թվականին Հյուսիսային թագավորության մայրաքաղաքում կազմակերպվող մի քանի կինոֆորումների միաձուլման արդյունքում, ներկայում Դանիայի խոշորագույն կինոփառատոնն Է, որն ամեն տարի անցկացվում Է ապրիլի կեսերին:

 

Թեեւ պաշտոնապես «Կոպենհագեն. Պիկս»-ն արդեն ավարտվել Է, հասարակության մեծ հետաքրքրության պատճառով քաղաքային կինոթատրոններում փառատոնային կինոժապավենները շարունակում են ցուցադրվել նաև այս օրերին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: