Aroxj.am-ը գրում է.

 

Անքնությունը քնի խանգարումն է, որը բնութագրվում է քնի վատ որակով կամ անբավարարությամբ: Հաճախ կարող է լինել և մեկը և մյուսը: Եթե դժվարությամբ եք քնում, անհանգիստ եք քնում, դժվար եք կենտրոնանում, դյուրագրգիռ եք դարձել, ապա ձեզ մոտ ախտորոշումը հետևյալն է ՝ անքնություն:


Անքնությունը կարող է լինել քրոնիկ (տևողությունը 1 ամիս և ավել) և սուր (տևողությունը մի քանի գիշեր):


Մի շտապեք բուժվել դեղատանն առաջարկվող դեղամիջոցներով: Aroxj.am-ը խորհուրդ է տալիս փորձել որոշ բաներ փոխել ձեր կյանքում և հետևել ստորև ներկայացվող կանոններին:


Օրագիր պահեք: Գրառումներ կատարեք այն մասին, թե երբ եք քնել, քանի ժամ եք քնել, ինչ զբաղվածություն եք ունեցել: Սա կօգնի հասկանալ, թե ինչն արժե փոխել օրվա ռեժիմում կամ պետք կգա ձեզ բուժող բժշկին:

 

Շարունակությունը` այստեղ: