Esem.am-ը գրում է.

 

 

Երևանյան ակումբներից մեկում երեկ մանկական տոն էր. Միկան՝ Միքայել Վարոսյանը, Սոնա Գյուլխասյանը, Էլինա Չոլախյանը, Կարեն Ուղուրյանը, Կարապետ Կարապետյանը և Մանե Առաքելյանը երաժշտասերներին են ներկայացրել իրենց հեղինակային մանկական երգերը:

 

 

 

 

Պրոդյուսեր Զառա Պետրոսյանը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառումը, ESem.am-ին ասաց, որ իրենց համար ցանկալի մասնակից է յուրաքանչյուրը, ով ունի իր երգացանկն ու կարողանում է երգել:) Երեխաներից  միայն Միկան և և Մանեն են Զառայի սաները, սակայն պրոդյուսերը նշեց, որ իր համար առաջնային չէ միայն իր սաների համար համերգ կազմակերպելը. «Մասնակցում են նրանք, ովքեր ցանկություն են հայտնել: Ես հնարավորություն եմ տալիս բոլոր երեխաներին, էական չէ՝ ի՞մ սաներն են, թե՝ ոչ: Կազմակերպչական հարցերում ինձ շատ է օգնել երաժիշտ  Նատաշա Ղարամյանը, ում նախկին սաները ևս երգում են այստեղ»:

 

 

 

 

Զառան համերգների շարք  է սկսել, և մանկական տոնը շարունակական է. հաջորդ կիրակի ևս համերգ կլինի, որին կմասնակցեն դեռահասները:  «Համերգների նպատակը երեխաներին կենդանի երգելու ու հանդիսատեսի հետ շփվելու հնարավորություն տալն է, քանի որ շատ երեխաներ սովորում են, պարապում, սակայն չկա բեմահարթակ, որտեղ կարող են դրսևորել իրենց:  Հեռուստատեսությամբ նրանք երգում են «պլյուս» տարբերակով, սակայն փորձ կարելի է ձեռք բերել միայն կենդանի ելույթի ժամանակ,- ասաց Զառան՝ նշելով, որ աջակցում է մանկական հեղինակային երգի զագացմանը: -Կարևոր նախապայման է, որ երեխաները ներկայացնեն իրենց հեղինակային երգերը, ինչը հեշտ չէ, ոչ բոլոր երեխաները կարող են իրենց թույլ տալ գրել մանկական երգեր: Ես գրեթե բոլորի առջև դնում եմ  պայման, որ առաջնահերթ կատարեն հեղինակային երգեր»:

 

 

 

 

Պրոդյուսերի խոսքով՝ մեծ համերգների համար պետք են հովանավորներ և մեծ ծախսեր, դրա համար ինքը որոշել է սկսել փոքր բեմահարթակներից. «Ուլիխանյան ակումբում միշտ հնչում է լավ երաժշտություն և որոշեցի այնտեղ կազմակերպել միջոցառումը»:

 

 

 

 

Զառան շնորհակալություն հայնեց հայ հայտնիներին, ովքեր աջակցում են փոքրիկներին: «Համերգի հատուկ հյուրն էր Ավետ Բարսեղյանը, ով սատարում է երեխաներին, Անդրեն ևս պետք է ներկա լիներ, թեև ինչ-ինչ պատճառներով չկարողացավ գալ: Շատերն են աջակցում մեզ»,- եզրափակեց նա:

 

 

 

 

 

 

 

 

  

Լուսանկարները՝ Տալիթա Բաղդասարյանի

 

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը