Esem.am-ը գրում է.


Խոյ


Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը, համոզված եղեք` նախազգացումը Ձեզ չի խաբի: Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել Ձեր հետագա հարաբերությունները: Անկախ ամեն ինչից՝ աշխատեք անկեղծ լինել Ձեր զգացմունքներն արտահայտելիս և դիմացինները դա կգնահատեն ըստ արժանվույն:

 

Ցուլ

 

Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` նման պահերին է, որ Դուք վերջապես կարող եք ինքներդ Ձեզ հետ մնալ` վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույնը համեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է` մնալով Ձեր մտքերի հետ: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` Դուք ուղղակի հոգնել եք և աշխատեք մի ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

 

Երկվորյակներ


Սա ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է: Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է, և Ձեր նախազգացումը Ձեզ չի խաբում: Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը Ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները: Այսօր Դուք թե՛ աշխատում, և թե՛ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն Ձեզ: Բոլոր ձեր խոհարարական նորամուծությունները մեծ ոգևորություն կառաջացնեն ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ` հյուրերի մոտ:


Խեցգետին


Բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված կլինեք հաղթահարել ներքին կոնֆլիկտները` ժամանակն է կարգի բերել մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ՝ օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատվի: Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ Ձեզ համար թանկ մարդկանց միջավայրը Ձեզ հոգնեցնում է: 

 

Առյուծ


Անբարենպաստ օր է ինչպես անձնական, այնպես էլ` գործնական շփումների համար: Կարող են լուրջ տարաձայնություններ ծագել աշխատակիցների և մտերիմ մարդկանց հետ` ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դուք կորցնում եք այն մարդկանց աջակցությունը, ում վրա սովոր էիք հենվել: Ցանկալի չէ գործարքներ կնքելը, ինչպես նաև այնպիսի հարցերի քննարկումը, որոնք կապված են աշխատանքը փոխելու հետ:

 

Կույս


Չնայած օրը դասավորվում է ոչ հաջող ձևով, այնուամենայնիվ դուք համառորեն գնում եք ձեր նպատակին ընդառաջ, և հաստատ կհասնեք դրան ավելի շուտ, քան սպասում էիք: Դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր շահերը, այլև` պայքարում եք արդարության համար, ինչով նյարդայնացնում եք առավել պրակտիկ մարդկանց: Մյուս կողմից էլ ձեր հասարակականորեն օգտակար գործունեությունը կարժանանա ձեզ համար համակրելի անձանց հարգանքին:

 

Կշեռք


Բարենպաստ օր է աշխատանքի համար, նշանի առավել եռանուն ներկայացուցիչները կարող են հույսը դնել ծառայողական բարձրացման վրա: Հնարավոր է և եկամուտների աճ, հատկապես հաճելի է, որ դրա համար պետք չէ մեծ ջանքեր թափել: Հնարավոր է լինում նոր դաշնակիցներ գտնել, որոնց մեջ կարող են և բավական ազդեցիկ մարդիկ լինել: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար:

 

Կարիճ


Այսօր ձեր հաջողությունները զգալի կլինեն, եթե դուք չշեղվեք և կենտրոնանաք միայն ամենակարևոր բաների վրա: Պրոֆեսիոնալ խնդիրները, որ դուք ձեր առջև դնում եք, բազմաթիվ են, սակայն այնքան բարդ չեն, որքան թվում է առաջին հայացքից, դրա հետ մեկտեղ էլ դուք դրանք հմտորեն հանձնարարում եք այնպիսի մարդկանց, ովքեր լավագույնս դա իրականացնում են: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

 

Աղեղնավոր


Դուք մեծապես մտատանջությունների մեջ եք ձեր ընկերների կամ համախոհների մոտ ծագած դժվարությունների պատճառով: Այդ մտահոգությունն ավելին է, քան սեփական գործերի մասին հոգսը: Ձեզ համար առաջնային կլինի հանգստանալն ու ուժերը վերականգնելը: Անհայտ ծագում ունեցող մեղքի ու ափսոսանքի զգացումը տեղ չի թողնի դրական հույզերի ու գաղափարների համար: Մարդիկ, որոնց հետ գործ եք բռնել, կարող են տարօրինակ վարքագիծ որդեգրել ու փոխել վաղօրոք նախանշված պլանները:

 

Այծեղջյուր


Մի փորձեք ամեն ինչ հասցնել, կենտրոնացեք ամենահապճեպ լուծում պահանջող գործերի վրա ու մի քայքայեք օրգանիզմը: Ձեր ակտիվությունը կարող է ստորջրյա խութերի հանդիպել: Քանի որ շատ բաներ ձեզ համար անհասկանալի են, մեծանում է կոնֆիկտայնությունը: Բացատրեք դանդաղ ու ավելի համոզիչ կերպով: Լավ կլինի, որ որոշ հանգամանքների նկատմամբ փոխեք անհանդուրժող վերաբերմունքը ու լողալ հոսանքին համընթաց: Սրտին մոտ մի ընդունեք այն, ինչ ձեզ հետ կապ չունի:

 

Ջրհոս


Ինչ-որ տեղ կրքեր են մոլեգնում: Սա բարդ ժամանակ է, որը կարող է ձեզանից պահանջել ձեր անմիջական վերահսկողությունը: Առանց լուրջ պատճառի կռվի մեջ մի ներքաշվեք: Փոփոխվող պայմաններում կարելի է ու պետք է ընտրություն կատարել, թե ինչով զբաղվել առաջին հերթին: Սա ավելի կարևոր է, որովհետև կարող են լինել ֆորսմաժորային իրողություններ ու լարվածություն մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Աշխատեք սահմանափակել բեռնվածությունը:

 

Ձկներ


Լարված, բայց խոստումնալից օր է: Ստիպված եք արագ անցում կատարել հանգստից աշխատանքի, որպեսզի օգտագործեք բոլոր բարենպաստ հնարավորությունները: Իսկ այսօր դրանք բավականին շատ կլինեն: Սա լավ ժամանակ է գործնական առաջարկների մեկնարկի, բանակցություններ սկսելու համար: ժամանակն է արարել վաղօրոք մտածված գաղափարները: Հարաբերություններում կպակասի ջերմությունը ու քնքշությունը: Որոշ հարաբերություններ կխորանան ընդհանուր համակրանքի ու հետաքրքրությունների հողի վրա: Դժվարությունների հետ աշխատեք միայնակ չպայքարել:

 

ESem.am