Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը, ով «Քաղաքում» հեռուստասերիալում մարմնավորում է Սոֆային, այսօր նշում է 25-ամյակը: ESem.am-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ տարեդարձն այսօր նշելու է տանը, քանի որ այն համընկել է Սուրբ Զատկի տոնի հետ:

 

 

 

 

«Կարծում եմ՝ Զատիկն ընտանեկան տոն է և պետք է տանը նշել, բացի այդ, գերադասում եմ ծնունդս առաջինը տոնել ընտանիքիս հետ: Արդեն ավանդույթ է դարձել, որ նախ տանն եմ նշում տարեդարձս, հետո միայն ընկերներիս հետ»,ժ ասաց դերասանուհին, ով 25-ամյակի կապակցությամբ մեծ միջոցառում չի նախաձեռնել: Նա նշեց, որ չի սիրում տարեդարձին մեծ նշանակություն տալ և հատուկ երեկույթ կազմակերպել ռեստորանում, ինքն ընկերների հետ կգնա երևանյան փաբերից մեկը կամ կհանվաքվեն տանը. «Վայրը կապ չունի, երբ ընկերներով հավաքվում ենք իրար գլխի, արդեն իսկ հետաքրքիր է լինում»:

 

Կեսգիշերին Սոնային առաջինը շնորհավորել և ցանկալի նվերն են մատուցել ընտանիքի անդամները, ինչին հաջորդել են շնորհավորական բազմաթիվ զանգերն ու նամակները: «Ուղիղ 12-ին անակնկալ մատուցեցին ընտանիքիս անդամները՝ նրանք տորթով, ծաղիկներով և ինձ համար ցանկալի ժամացույցով շնորհավորեցին ինձ, ինչից շատ ուրախացա: Այլ անակնկալներ դեռ չեն եղել, սակայն օրն առջևում է:)»,- ասաց հոբելյարը:

 

 

 

 

Տորթի մոմերը փչելիս Սոնան անպայման երազանք է պահում: «Ես ամեն տարի նույն բանն եմ մտապահում, այն է, որ գործերիս հաջողություն լինի»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ հակառակ իր պահած երազանքին, բոլորն անձնական մաղթանքներն են ասում, սակայն ինքը չի շտապում դասավորել անձնական կյանքը:)

 

 

 

 

Կյանքի 25 տարիների ընթացքում հոբելյարը հասկացել է, որ ամենակարևոր բանը սիրելի զբաղմունքն ունենալան է: «Շատ կարևոր է, որ հաճույքով անես այն, ինչ անում ես, և ես շատ ուրախ եմ, որ ժամանակին մասնագիտական ճիշտ ընտրություն  եմ արել: Թեև կարևոր է նաև, որ մասնագիտությունդ քեզ գումար բերի, չպետք է շահութաբերությամբ առաջնորդվես այն ընտրելիս: Շատ ավելի կարևոր է, որ սիրես գործդ»,- ասաց դերասանուհին:

ESem.am-ը շնորհավորում է Սոնային՝ մաղթելով ստեղծագործական և անձնական հաջողություններ:)

 

Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը