Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։

 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է «Ֆրանսիական երաժշտությունը և հայկական ազգային նվագարանները», «Ռամոյից Ռավել» խորագրերով և այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները և սաները ներկայացրել են «Մուլեն Ռուժ» խորագրով ջազային ներկայացմամբ, որին մասնակցել են կրթօջախի ջազ-էստրադայի բաժն ի աշակերտները, ինչպես նաև ուսուցիչները և դպրոցին կից «Գլորիա» պարային խումբը։

 

Հանրակրթական դպրոցներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումներն ավարտվել են ապրիլի 16-ին՝ Սիամանթոյի անվան հ. 162 դպրոցի աշակերտների ներկայացմամբ։