Life.panorama.am-ը  գրում է.

 

Facebook սոցիալական ցանցի բջջային տարբերակում հայտնվել է Nearby Friends գործառույթը, որը թույլ է տալիս օգտատերերին իրականում հետևել իրենց ընկերներին: Այս մասին գրում է The Washington Post-ը:

 

Թերթը պարզաբանում է, որ նոր ծառայությունից օգտվելու դեպքում հնարավոր է հստակ նշել գտնվելու վայրը: Nearby Friends-ի ֆունկցիան այն է, որ օգտատիրոջը հնարավորություն տա «ինքնաբուխ» հանդիպումներ կազմակերպել կամ անհանգստացած ծնողներին տեղեկացնել, որ հասել եք նշված վայրը:
Ֆեյսբուքը օգտատերերին թույլ է տալիս վերահսկել տվյալ ինֆորմացիայի մանրամասների աստիճանը, ինչպես նաև կարգավորել այն տեսնողների ցանկը: Nearby Friends-ը լրացուցիչ գործառույթ է, որը չի գործածվելու առանց օգտատիրոջ գիտության: