Aroxj.am-ը գրում է.

 

Բջջային հեռախոսները վտանգավոր են սեռական ֆունկցիայի համար: Նոր հետազոտությունը պարզել է, որ օրական 4 ժամից ավելի հեռախոս օգտագործող տղամարդկանց մոտ իմպոտենցիայի առաջացման հավանականությունն ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր բջջայինին օրական 2 ժամ են հատկացնում: Հետազոտությանը մասնակցել են 20 տղամարդ (Ա խումբ), որոնք ունեցել են էրեկցիայի խանգարում հետազոտության սկզբից 6 ամիս առաջ, և ևս 10 առողջ տղամարդ (Բ խումբ), ովքեր նման խնդիր երբևէ չեն ունեցել: Հետազոտողները խնդրել են մասնակիցներին հարցաթերթիկներ լրացնել այն մասին, թե որքան հաճախ են նրանք օգտվում բջջայինից: Էրեկցիայի խանգարում ունեցող տղամարդիկ բջջային հեռախոսից օրական օգտվել են 4,4 ժամ, իսկ Բ խմբի տղամարդիկ օրական 1,8 ժամ: