Aroxj.am-ը գրում է.

 

Գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ռեստորաններում, սննդի կետերում ուտելիքի ընտրության լայն հնարավորությունը հաճախ կարող է շփոթեցնել հաճախորդներին: Այդ պատճառով կան վայրեր, որտեղ փորձում են դասակարգել տեղեկությունները՝ առանձնացնելով սովորական և դիետիկ ճաշացանկը, ինչը կարող է հանգեցնել առողջական վատ հետևանքների: Գիտնականներ Ջեփրի Փարքերը և Դոնալդ Լեմանը մի շարք օնլայն փորձարկումներ են իրականացրել: Նրանք մարդկանց խնդրել են սնունդ պատվիրել հայտնի ռեստորանային ցանցերում գոյություն ունեցող մենյուներից: Արդյունքում պարզվել է, որ ավելի քիչ կալորիական սնունդ ուտելու փոխարեն հաճախորդներն ավելի շատ են ուտում: