Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, ապրիլի 18-ին, «Մեկ ժամ դասական երաժշտության հետ» նախագծի շրջանակում, տեղի ունեցավ «Հոգեւոր երգեր» համերգ-երեկո` Սուրբ Զատկի առթիվ: Համերգին հոգևոր երգերով հանդես եկան մարզի երգիչ-երգչուհիները` մշակույթի տան վոկալ կվարտետը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտ Նելլի Գրիգորյանը, Նորաշենի երաժշտական դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Մելիքյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ուսանողներ, փոքրիկ վոկալիստներ: Հնչեցին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Բախի, Շուբերտի ստեղծագործություններից: Վոկալիստները աշխարհում հայտնի ավելի քան երեսուն «Ավե Մարիաներից» հնչեցրեցին Ջ. Կաչինիի, Շուբերտի և Բախի տարբերակները:

 

 

Ավելի քան մեկ ժամ տեւած հոգեւոր ունկնդրմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցներ, հյուրեր, նաև Մրգավանի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը: Նա օրհնեց ներկաներին, նաեւ մեկնեց Զատկի տոնի հետ կապված որոշակի մանրամասներ:

 

Լիլիթ Մաճկալյան