ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նոր գրքին տրվելու Է «Դժվարին որոշումներ» անվանումը: Այդ մասին ապրիլի 18-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը՝ հղում անելով Քլինթոնի հրատարակչին:

 

Գրքում քաղաքական գործիչը պատմելու Է որպես պետքարտուղար ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ իր աշխատանքի մասին:

 

Simon & Shuster հրատարակչության տվյալներով՝ ընթերցողը կկարողանա իմանալ «այն ճգնաժամի, որոշումների ու մարտահրավերների» մասին, որոնց բախվել Է Քլինթոնը, ինչպես նաև այն մասին, թե «ինչպես այդ փորձը ազդեց ապագայի նրա տեսլականի վրա»:

 

Ինչպես նշել Է գործակալությունը, «Դժվարին որոշումներ» անվանումը կարող Է կապված լինել նաեւ 2016 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ Քլինթոնի որոշման հետ: Ըստ հարցման տվյալների, որն ապրիլի 13-15-ն անցկացրել Է ամերիկյան Fox News հեռուստաալիքը, ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը (հարցվածների 69 տոկոսը) կնախընտրեր Հիլարի Քլինթոնին տեսնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների ցուցակում:

 

66-ամյա Քլինթոնի գիրքը լույս կտեսնի հունիսի 10-ին: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ նախորդ գիրքը՝ «Կենդանի պատմությունը», որը հրատարակվել Է 2003 թվականին, բեսթսելլեր Է դարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: