Facebook սոցիալական ցանցը ներկայացրել Է շարժական օգտատերերի համար «Ընկերները մոտակայքում» (Nearby Friends) նոր գործառույթը, որը թույլ Է տալիս սմարթֆոնների միջոցով ծանուցում ստանալ ընկերների գտնվելու վայրի մասին: Այդ մասին ասված Է ընկերության բլոգում:

 

Օպցիոնն Apple iOS եւ Google Android գործառնական համակարգերում կհայտնվի «առաջիկա շաբաթներին» Facebook-ի հավելվածներով և մատչելի կլինի միայն ԱՄՆ-ում: Թե նորացումը երբ կստանան մնացած օգտատերերը, ընկերությունը չի ճշտում:

 

Ակտիվացման դեպքում գործառույթը կուղարկի ծանուցումներ՝ իրական ժամանակի ռեժիմով օգտատիրոջը նախազգուշացնելով այն ընկերների մասին, որոնք գտնվում են մոտակայքում: Օգտատերը կարող Է խմբերով սարքաբերել այն ընկերներին, որոնց հետ ինքը պլանավորում Է տեղեկատվություն փոխանակել իր տեղաշարժերի վերաբերյալ:

 

Ըստ որում, ինչպես նշում Է ընկերությունը, օգտատերը կարող Է անջատել կարգավորումները, եթե չի ցանկանում, որ իր գտնվելու վայրի մասին իմանան սոցցանցի ընկերները:

 

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն Է՝ 137,2 միլիարդ դոլար կապիտալացմամբ: Սոցիալական ցանցի ամսական լսարանը կազմում Է 1,19 միլիարդ: 2013 թվականին հասույթը կազմել Է 7,87 միլիարդ դոլար, զուտ շահույթը՝ 1,5 միլիարդ դոլար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: