Ավստրալիան աշխարհի ամենահեռավոր և խորհրդավոր երկրներից է: Այստեղ դժվար է հայտնվելը: Միայն ինքնաթիռով թռչելը դեպի այս երկիր լավագույն դեպքում 30 ժամ է տևում: Ավստրալիա կատարած ճանապարհորդությունը ներկայացնում ենք լուսանկարներով:
Սա ճանապարհորդության քարտեզն է: Ուղին ձգվում է Մելբուռնից մինչև Դարվին և կազմում է շուրջ 6500 կմ:
Մելբուռն քաղաքը
Քաղաք, որը ստեղծված է ապրելու համար, որտեղ մարդիկ չեն վազում աշխատանքի, այլ առանց շտապելու անցկացնում են ժամանակը` ամեն կերպ վայելելով կյանքը:
Մելբուռնի կենդանաբանական այգին
Մելբուռնից 20 կմ հեռավորության վրա գտնվող ծովափնյա տնակներ
Ավստրալացիները երբեք ձյուն չեն տեսել ձյուն և Սուրբ Ծնունդը դիմավորում են ծովափին զբոսնելով
Grand Pacific Drive. Սիդնեյ գնացող ճանապարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկը
Bondi Beach. Սիդնեյի ամենահայտնի ծովափը
Սիդնեյը, որպես Նյու Յորքի կրտսեր եղբայր, շատ նման է վերջինիս, ուղղակի Սիդնեյի կլիման շատ ավելի մեղմ է և այստեղ բազմաթիվ ծովափեր կան:
Սիդնեյ` Ավստրալիայի ամենամեծ քաղաքը, որտեղ զբոսաշրջիկների հոսքը շատ մեծ է:
Քաղաքամերձ վայրերում, որտեղ մեգապոլիսին նայում եք կողքից, ուղղակի հովվերգական տեսարաններ են բացվում:
Queen Victoria Market. տեղի հանրախանութը
Գինեգործական շրջաններ
Եղանակն այստեղ շատ արագ է փոխվում
Կենգուրու
Առաջին շփումը կոալայի հետ
Օզոնի շերտի բարակության պատճառով մազերն այստեղ ուղղակի այրվում են արևի ազդեցությունից, մաշկը վառվում է բառացիորեն 5 րոպեից, և այստեղ կարելի է մոռանալ արևայրուքի մասին:
Byron Bay քաղաքը, որն իսկական դրախտավայր է սերֆինգի սիրահարների համար:
Սերֆինգային ռոմանտիկա
Ավստրալիան նաև հայտնի է որպես անգուսների հայրենիք, որոնց միսն ամենահամեղն է համարվում:
Նիմբին քաղաքը առանձին պատմություն է: 70-ականներին այստեղ են եկել հիպիները և ապրում են այստեղ մինչև օրս: Սա միակ տեղն է այս երկրում, որտեղ կարող ես ձեռք բերել թմրանյութերի որոշ տեսակներ` առանց վախենալու ավստրալիական խիստ օրենքներից: Արդեն 40 տարի ոստիկանությունը աչք է փակում այս ամենի վրա:
Ավստրալացի աբորիգեն Ջեյ Բին
Գոլդ-Կոստ քաղաքը Ավստրալիայի առողջարանային մեգապոլիսն է, որը շատ է հիշեցնում Մայամին:
Առավոտյան ժամը 5-ին այստեղ կարելի է հանդիպել միայն սերֆինգի սիրահարների
Արու կենգուրու
Համայնապատկեր երեկոյան Բրիսբենից, որն ավելի հանգիստ քաղաք է, քան Մելբուռնը:
Rainbow Beach ծովափը, որը մայրամուտին ծածկվում է ծիածանի բոլոր գույներով
Սա Whitehaven beach-ն է` Ավստրալիայի ամենագեղեցիկ ծովափը: որը ներառված է աշխարհի լավագույն ծովափերի ցանկում:
Ծովախեցգետիններ
Քվինսլենդի բոլոր ծովափերին ձմռան ամիսներին արգելված է լողալը. պատճառը մահացու վտանգ ներկայացնող կուբոմեդուզան է, որի առկայության մասին զգուշացնում են ափերին տեղադրված բազմաթիվ նշանները և քացախը, որը դրա հասցրած հնարավոր այրվածքներից միակ փրկությունն է:
Կուբոմեդուզա, որը նույնիսկ մահացած վիճակում վտանգավոր է: Այդ է պատճառը, որ տեղաբնիկները խորհուրդ են տալիս ծովափին շրջել կոշիկներով:
Mission Beach . ամբողջ ծովափը ծածկված է ափ հասած կուբոմեդուզաներով:
Քվինսլենդ` բավականին նոսր բնակեցված մի վայր
Կոկորդիլոսի միսը ոչնչով չի տարբերվում տավարի մսից. ստուգված է:
Իջևան` անապատում
Այս վայրերում սպիտակամորթ մարդու հանդիպելը շատ հազվագյուտ բան է, քանի որ Ավստրալիայի մայրցամաքային մասը բնակեցված է հիմնականում աբորիգեններով:
Borroloola.Ավստրալիայի բնիկների` աբորիգենների բնակավայրը
Ավստրալիայի լեգենդները` ճանապարհային գնացքներ