Esem.am-ը գրում է.

 

Վաղը` ժամը 20-ին, «Arly» ակումբում կկայանա երգչուհի Ջուսի  նշանդրեքը: Տերյան 105/1 հասցեում գտնվող այս ակումբն առաջարկում է նոր, հետաքրքիր  մոտեցում, իսկ առաջին քայլն այն է, որ ցանկացողներին հրավիրում է անձամբ մասնակցել երգչուհու նշանդրեքին: Նշենք, որ  աղջիկների մուտքը կլինի անվճար, տղաներինը` 2000 դրամ:

 

 

 

 

«Arly» ակումբն իր նորությունների ամբողջական փաթեթը կներկայացնի երկու շաբաթից: Ընթացիկ նորություններին ծանոթանալու համար կարող եք հետևել մեզ:) Անձնակազմը ժամանցասերներին խոստանում է հետաքրքիր լուծումներով ծրագրեր, որոնք չեն գտնի այլ ակումբներում: Այնպես որ, յուրահատուկ և հիշարժան ժամանցն ապահովված է: Այստեղ լինելու է ինտարակտիվ մոտեցում, ակումբասերների համար կկազմակերպվեն հետաքրքիր փարթիներ և կկոտրվեն կարաոկեների հետ կապված բոլոր կարծրատիպերը, որոնք եղել են մինչ օրս:

 

 

Նշանդրեքից առաջ Ջուսը ESem.am-ին պատմել է որոշ մանրամասներ: Երգչուհու ընտրյալը ֆրանսիաբնակ բիզնեսմեն Ռիչարդն է: Նրանք ծանոթացել են  Facebook սոցիալական ցանցի միջոցով: Պարզվում է` Ռիչարդն անգամ չի իմացել, որ Ջուսը երգչուհի է: «Նա տեսել է իմ փակ աչքերով լուսանկարը ու շատ է նմանեցրել իր մայրիկին»,- ESem.am-ին ասաց երգչուհին` հավելելով, որ ինքը դեռ չգիտի` իրականում նմա՞ն է սկեսուր մայրիկին, թե՞ ոչ, քանի որ դեռ չի տեսել նրա լուսանկարները:)


 

 

 

Ջուսն ու Ռիչարդը ծանոթացել են դեկտեմբերին: Երգչուհու խոսքով` սիրելին երկու անգամ եղել է Հայաստանում` հատուկ իրեն հանդիպելու համար, այսօր արդեն նրանք պատրաստվում են  նշանվել, իսկ աշնանը կամ գարնանը կամուսնանան:

 

«Շատ հաղթանդամ տղամարդ է, ականջօղ ունի:) Ինձանից ավելի բաց ու ազատ է»,- ասաց երգչուհին, ում սիրելիին կարող են տեսնել վաղը` «Arly» ակումբում: Մինչ այդ նա լուսանկարները չի հրապարակում:)

 

 

Սեղաններ պատվիրելու համար զանգահարեք 091 20 33 33 հեռախոսահամարով

 

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը