Esem.am-ը գրում է.

 

Կար ժամանակ, երբ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը» կայանում էր ամեն տարեվերջին` ամփոփելով տվյալ տարվա երաժշտական իրադարձությունները:

 

Ամենաքննարկվող և քննադատվող այս մրցանակաբաշխությանը ժամանակին մեծ նշանակություն էր տրվում: Հանրային հեռուստաընկերությունը մրցանակաբաշխությանն ընդառաջ ունենում էր հատուկ թողարկումներ, որոնց շրջանակներում հյուրընկալում էր անվանակարգերում նոմինացված երգիչ-երգչուհիներին, երգահաններին, ռեժիսորներին, հաղորդավարներին և այլոց:


 

 

Ժամանակի ընթացքում փոխվեցին մրցանակաբաշխության ժամկետները: Նախ այն անցկացվեց փետրվար-մարտ ամիսներին, իսկ նախորդ 2012-ին՝ ապրիլին: 2013-ին մրցանակաբաշխություն այդպես էլ չկայացավ, թեև Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը մեզ հայտնել է, որ լինելու է: այս տարի ևս դեռևս նորություններ չկան այս մասին:


 

 

 

Ընթերցողները պարբերաբար հետաքրքրվում են` իսկ այս տարի մրցանակաբաշխություն լինելո՞ւ է, թե այլևս չի լինելու: Գրիգոր Նազարյանը ESem.am-ին ասաց, որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը կայանալու է, պարզապես այժմ մշակվում են տարբերակներ` այն հնարավորինս լավ կազմակերպելու համար: 


 

ESem.am