Ֆինն գիտնականները մշակել են հին հեռախոսների օգտահանման սկզբունքորեն նոր մեթոդիկա, հաղորդում Է  Newsland լրատվական ռեսուրսը: Նրանք ելակետ են ընդունել այն հանգամանքը, որ ավանդական մեթոդներով հաջողվում Է օգտահանվող ապարատներից կորզել թանկարժեք մետաղների, մասնավորապես, ոսկու, արծաթի, պղնձի 20 տոկոսից ոչ ավելին:

 

Գիտնականների առաջարկած կենսաբանական մեթոդիկան թույլ Է տալիս նշված ցուցանիշը հասցնել 80 տոկոսի: Դրա համար հին հեռախոսներն աղացվում են մինչև փոշենման վիճակ: Այնուհետև այս խառնուրդի վրա տնկում են սնկեր: Դրանք Էլ կուտակում են թանկարժեք մետաղները, որոնք այնուհետև կորզվում են ստանդարտ տեխնոլոգիաներով: