Երաժիշտ, գործիքավորող Կարեն Մարգարյանը, ով հայտնի է շուբիզնեսցիների հետ համագործակցություններով, որոշել է համախմբել Հայաստանում և սփյուռքում բնակվող հայտնիներին` հայրենիքին նվիրված նոր երգի շրջանակներում:

 

 

 

 

ESem.am-ը խոսել է Կարենի հետ, ով ասաց, որ «Հազար գույներ» կոչվող երգը կկատարեն Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Անդրեն, Արմինկան, Աննա Խաչատրյանը, Էրիկ Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Լուսինան, Տիգրան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Լանա Խաչատրյանը, Գրիշա Աղախանյանը, Էռնա Յուզբաշյանը, Արա Մարտիրոսյանը, Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանները: Ստեղծագործության երաժշտության հեղինակը Կարեն Մարգարյանն է, բառերը գրել է Արշալույս Դարբինյանը:

 

 

 

 

ESem.am-ի հետ զրույցում Կարեն Մարգարյանն ասաց, որ տարիներ առաջ` 2009 թվականին, այդ երգով է արվել ԱՄՆ-ի «Նոկիա» թատրոնում կայացած «Armenian Music Awards» մրցանակաբաշխության բացումը, ինչից հետո երաժիշտը որոշել է տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա:

 

 

 

 

Կարենի փոխանցմամբ` 2009-ի մրցանակաբաշխությունից շատ գեղեցիկ կադրեր ունեն նկարահանած, սակայն միայն դրանով չեն սահմանափակվել. նոր նկարահանումներ են արել Հայաստանի տեսարժան վայրերում: «Դրանց կգումարվի նաև իմ կատարումը ռոյալով, պարային որոշ տեսարաններ ու կարեր ձայնագրման ընթացքից»,-ասաց նա` նշելով, որ տեսահոլովակը, որի ռեժիսորը Միհրան Ստեփանյանն է, այժմ մոնտաժային փուլում է. այն հանդիսատեսի դատին կհանձնվի մոտ մեկ ամսվա ընթացքում:

 

 

 

 

Երաժշտի խոսքով` երգը որևէ առիթի նվիրված չէ, պարզապես գեղեցիկ կատարում է մեր հայրենիքին` Հայաստանին նվիրված: Նշենք, որ կատարման մեջ նվագակցում են նաև ավագ և կրտսեր Ջիվան Գասպարյանները:

 

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը