«Համազգային»-ի Շվեդիայի վարչությունը Ուպսալա քաղաքի Uppsala Teater Blanca դահլիճում անցկացրել է վարչության առաջին մշակութային միջոցառումը։ Ինչպես տեղեկացրին Հայ Դատի կենտրոնական խորհրդից, երեկոյին ներկա են եղել ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Սեսիլիա Վիքստրյեմը։

 

Մշակութային երեկոյին պարային ելույթ է ունեցել «Ադանա» պարախումբը, ասմունքել են Անուշ Միրոյանը և Փառեն Բաղդասարյանը, դաշնամուրի և ջութակի կատարումներ են ունեցել Գևորգ Էքիզյանը, Լիլիա Սուքիասյանը և Դավիթ Օհանջանյանը։

 

«Kaminen» սիրողական թատերախումբը, բեմադրիչ և դերասանուհի Լուիզա Կոնստա Տեր- Սարգսյանի բեմադրությամբ, նարկայացրել է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» և «Սուտասանը» հեքիաթները։