Life.panorama.am-ը գրում է.

 

Երևի բոլորն ունեն խռմփացնող մարդու կողքին քնելու դառը փորձ: Խռմփոցը հաճախ վերածվում է իսկական մղձավանջի, որից շատ դժվար է ազատվել: Ուժեղ և թրթռացող ձայները կոկորդի, շնչառական համակարգի և այլ օրգանների հիվանդությունների նշան է:

 

Խռմփոցի պատճառները

 

Խռմփոցի պատճառը հիմնականում ավելորդ քաշն է, կարող է լինել նաև բրոնխների, քիթ-կոկորդի կամ շնչափողի բորբորքումը: Խրոնիկական խռմփոցը կարող է առաջանալ նշիկների մեծացումից, որոնք խանգարում են նորմալ շնչառությանը: Իհարկե, երբեմն պատճառը կարող է լինել անհարմար դիրքը կամ շնչուղիներ օդի թափանցման խանգարումները: Պատճառները կարող են շատ լինել, սակայն ամեն դեպքում պետք է դրա դեմ պայքարել և օպտիմալ միջոցներ գտնել, որոնք կօգնեն ազատվել խռմփոցից:

 

Շարունակությունը` այստեղ: