Լուիսվիլի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները՝ Ստյուարդ Ուիլյամսի գլխավորությամբ, հայտարարել են մի ծրագրի մասին, որի նպատակն Է ստեղծել մարդու կենդանի սիրտ հատուկ 3D-տպիչի միջոցով: Ծրագրի մանրամասների մասին, որը խոստանում Է իսկական ճեղքում դառնալ փոխպատվաստաբանության բնագավառում, հաղորդել Է TG Daily լրատվական ռեսուրսը:

 

Նոր սիրտը կունենա նաեւ արհեստական բաղադրատարրեր, ինչը կուժեղացնի այն և կապահովի ավելի մեծ հուսալիություն: Ծրագիրը պլանավորվում Է իրականացնել հինգ տարում: Արդեն այսօր համալսարանի գիտնականները սովորել են 3D-տպիչով ստեղծել մարդու սիրտ-անոթային համակարգի առանձին բաղադրատարրեր: