Esem.am-ը գրում է.

 

 

 



Փրկարարները մարդիկ ենովքեր


- Փրկում են մարդկանց` իրենց կյանքը զոհաբերելով:

 

Եթե իրական փրկարար լինեիր


- Կյանքիս գնով կփրկեի ցանկացած մարդու:

 

Երբեք փրկարար չէիր դառնաորովհետև


- Փրկարար կդառնայի, եթե անհրաժեշտ լիներ:

 

Փրկարար դառնալը մանկության երազանքներում եղել է:


- Չի եղել ու չեմ էլ մտածել դրա մասին:

 

Փրկարարների մասին ֆիլմում նկարահանվելուց հետո ի՞նչ կասեսի՞նչն է ամենից շատքեզ գրավել այդ մասնագիտության մեջ:


- Համարձակությունը, ցանկությունը, ձգտումը, բարությունը, քանի որ փրկարար լինելը բարի գործ եմ համարում:

 

Ի՞նչ տվեց քեզ փրկարարի դեր կերտելը:


- Չեմ մտածել այդ մասին: Բայց կարող եմ ասել, որ մինչև նկարահանումները սկսելը փորձաշրջան ենք անցել, որի ընթացքում շատ բաներ ենք սովորել. ինձ թվում է` այդ ամենը կյանքում պետք կգա:

 

 

 

 

Քո կերպարը մյուսներից ինչո՞վ էր տարբերվում:


- Նրանով, որ փրկարարի աշխատանքն ընտրել էի ոչ թե սիրելով, այլ այն պատճառով, որ սիրահարված էի Անի Երանյանի դերակատարին` Սոնային: Նույնիսկ տեսարան է լինում, որ ես վախենում եմ մոտենալ ու փրկել մարդկանց:

 

Խաղընկերներից ո՞ւմ հետ ես ավելի լավ լեզու գտնում:


- Բոլորի. չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել:

 

Նկարահանումների ընթացքում կատարված ամենահետաքրքիր դեպքը:


- Ամենահետաքրքիրն այն էր, որ մի տեսարանի ժամանակ երեխայի գլուխը մնացել էր ճաղերի արանքում, մենք պետք է օգնեինք ու հանեինք: Այդ ժամանակ մի պապիկ եկել ու գոռում էր, որ մենք սխալ ենք անում ու համոզում էր մեզ, որ պետք է օճառ քսենք այդ երեխայի գլխին, նոր հանենք: Մենք նրան անընդհատ ասում էինք, որ ֆիլմի նկարահանում է, բայց հենց սկսում էինք նկարահանումը, դարձյալ գոռում էր ու խանգարում :)

 

Էլ ո՞ր մասնագետներին նվիրված ֆիլմում կցանկանայիր խաղալ:


- Որպես դերասան` ինձ բոլոր մասնագիտություններն էլ հետաքրքիր են: Շատ կցանկանամ գժի դեր խաղալ:


Նեկայացրեց Արևիկ Իսաջանյանը