Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն համաձայնել է լինել ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հարսնաքույրը: Քարդաշյանի և ռեփեր Քանիե Ուեսթի ամուսնական արարողությունը տեղի է ունենալու Ֆրանսիայում` մայիսի 24-ին: Hollywoodlife.com-ի փոխանցմամբ` Բեյոնսեի ամուսինը` հայտնի ռեփեր Jay Z-ն, համարվում է Ուեսթի մտերիմ ընկերը, սակայն Բեյոնսեի և Քարդաշյանի հարաբերություններն այնքան էլ մտերիմ չեն եղել: Սպասվում է, որ այս քայլով աստղերն իրենց հարաբերությունները կտեղափոխեն մտերիմ հուն:

 

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնում էին, թե Բեյոնսեն հրաժարվել է մասնակցել Քարդաշյանի հարսանեկան արարողությանը:

 

Ամուսնական զույգը պատրաստվում է իրենց ամուսնական արարողությամբ ցնցել հանրությանը` խոստանալով, որ այն լինելու է ռոմանտիկ, գեղեցիկ և հիշարժան:

 

Հայտնի է նաև, որ Քանիե Ուեսթը հրավիրել է Մերի Ջեյ Բլայջին, որպեսզի վերջինս կատարի իր ամենահայտնի «Everything» երգը: