Life.panorama.am-ը գրում է.

 

Բժիշկները խորհուրդ են տալիս տարվա այս եղանակին ավելի շատ ժանանակ անցկացնել դրսում, քանի որ դա օգտակար է ֆիզիկական և հոգևոր առողջության համար:

 

Տարբեր գիտնականների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ գարնանը հաճախ դրսում անցկացնելը կլավացնի ձեր հիշողությունը, կօգնի ազատվել տարբեր սթրեսներից և դեպրեսիաներից, ինչպես նաև կնպաստի ձեր ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը:

 

Այսպիսով, տարվա այս եղանակին փորձեք հաճախ կտրվել ձեր առօրյա աշխատանքից և հանգիստը կազմակերպել դրսում՝ ընկերների հետ զբոսնելով: