Aroxj.am-ը գրում է.

 

2014թ.-ին հասարակության ուշադրությունը կսևեռվի կոլրաբիի և մանգոստինի վրա: Այս մասին պատմել է հոլիվուդյան հայտնի դեմքերի հետ աշխատող դիետոլոգ Մադլեն Շոուն: Նա խոսել է առողջ սննդակարգի նոր միտումների մասին: Կոլրաբին և մանգոստինը խորհուրդ է տրվում օգտագործել սև բրնձի, վիտամին E-ի, կանաչ թեյի հետ:


Կոլրաբին համարվում է լավագույն մթերքներից մեկը: Այն կաղամբի տեսակ է, որը հարուստ է վիտամին C-ով և այլ հակաօքսիդանտներով, ունի ցածր կալորիականություն և օգտակար նյութերի բարձր կոնցենտրացիա:


Մանգոստինը եզակի հատկություններով օժտված ասիական մրգի տեսակ է, որն ամրացնում է իմունային համակարգը, բարելավում է մկանային ճկունությունը, օգնում է ուղեղի աշխատանքին և պայքարում է վարակների դեմ: Այս մթերքի կալորականությունը նույնպես ցածր է: