Guardian and Washington Post թերթերը բաժանել են հասարակական ժուռնալիստիկայի բնագավառում Փուլիտցերյան մրցանակը՝ ԱՄՆ-ում Էլեկտրոնային լրտեսության վերաբերյալ պատմությունների հրապարակման համար: Այդ պատմությունների հիմքում ընկած են այն փաստաթղթերը, որոնք տրամադրել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը:
 

Հեղինակավոր մրցանակի մյուս անվանակարգերում հաղթողներ են դարձել Boston Globe թերթը՝ շտապ նորությունների լուսաբանման համար և Reuters գործակալության երկու աշխատակիցներ՝ միջազգային թեմաներով ռեպորտաժների համար:

 

Փուլիտցերյան մրցանակի հանձնումը տնօրինում Է Կոլումբիայի համալսարանին կից Ժուռնալիստիկայի դպրոցը:

 

Փուլիտցերյան մրցանակն ամենահեղինակավոր պարգևներից մեկն Է ԱՄՆ-ում: Այն իր անվանումն ստացել Է ի պատիվ ամերիկացի լրագրող և մեդիամագնատ Ջոզեֆ Փուլիտցերի, որն իր կտակի մեջ խնդրել Է հիմնել իր անվան հիմնադրամ և դրա համար առանձնացրել Է երկու միլիոն դոլար:

 

Փուլիտցերյան մրցանակի չափը 10 հազար դոլար Է: