Բարձր տեխնոլոգիաների զարգացման հետ, աստիճանաբար կանհետանան որոշ հատուկ մասնագիտություններ, որոնք հիմա մեզ համար սովորական և նույնիսկ անհրաժեշտ  են թվում: Այսպիսի գործընթացը բնական էվոլուցիայի և պատմական դրսևորումների արդյունք է: 19-րդ դարի կեսին արդյունաբերական հեղափոխության արդյունքում անհետացան մի շարք արհեստներ, որոնք այդ ժամանակահատվածում թվում էին միանգամայն նորմալ, բնական և պահանջված:


Ստորև ներկայացնում ենք ինը մասնագիտություն, որոնք ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի ուսումնասիրությունների արդյունքում աստիճանաբար անհետացել են աշխատաշուկայից:


1. Դագերոտիպ: Երբ ինքնակառավարման լուսանկարչական սարքերը դեռ գոյություն չունեին, մարդիկ նկարվում էին դագերոտիպիայի միջոցով, որը լուսանկարչության` տեխնիկապես մշակված առաջին եղանակն է համարվում:


professions01 9 странных профессий наших предков

2. Ծխնելույզ մաքրող: Ծխնելույզ մաքրելը համարվում է շատ հին մասնագիտություն, ինչը ժողովրդական բանահյուսության և պատմական լեգենդներում պատկերված է լուսավոր և հետաքրքիր բնորոշումներով, չնայած ծխնելույզ մաքրողի` բառացիորեն կեղտոտ աշխատանքին:

professions02 9 странных профессий наших предков

3. Առնետ որսացող: Առնետ որսացողներին վարձում էին Եվրոպայում: Նրանց աշխատանքը շատ վտանգավոր էր, քանի որ ստանում էին խայթոցներ և վարակներ, սակայն մեծապես օգնում էին, որպեսզի առնետների վարակները լայնորեն չտարածվեն և չվնասեն բնակիչներին և քաղաքացիներին:

professions03 9 странных профессий наших предков

4. Կաթնավաճառ: Մինչ սառեցման և փականավորման ժամանակակից տեխնոլոգիաների ի հայտ գալը, կաթնավաճառներն ամեն օր կաթ էին մատակարարում, քանի որ այն երկար չէր պահվում: Մեծահասակները և երեխաները գիտեին ու սիրում էին իրենց կաթ վաճառողին, ով այդքան արագ հասցնում էր թարմ կաթն իրենց:

professions04 9 странных профессий наших предков

5. Ձայնորսիչ: Մինչ ռադարների ի հայտ գալը, բանակներում օգտագործվում էին ակուստիկ հայելիներ և ձայնորսիչ սարքեր՝ հակառակորդի ինքնաթիռների շարժիչների ձայները որսալու համար:

6. Քարեհան: «Քարեհան» մասնագետները հողի և ավազի տակից հատուկ քարեր էին հանում հատուկ շինանյութի օգտագործման համար՝ ստեղծելով օրինակ խոհանոցային սեղանին:

professions06 9 странных профессий наших предков

7. Զարթուցիչ-մարդ: Այս մասնագիտությունը տարածված է եղել Անգլիայում և Իռլանդիայում: Սրանք այն մարդիկ էին, ում վարձում էին մարդկանց արթնացնելու համար, որպեսզի վերջիններս աշխատանքից չուշանան: Մարդ-զարթուցիչները «հաճախորդների» դռները և պատուհանները թակելու համար փայտեր կամ այլ գործիքներ էին օգտագործում:

professions07 9 странных профессий наших предков

8. Հաշվիչ-կանայք: Դժվար է պատկերացնել, բայց մի քանի տասնամյակ առաջ, պարզ մաթեմատիկական գործողություն կատարվել է ոչ թե հաշվիչի միջոցով, այլ շարքային կանանց միջոցով, ովքեր ձեռքով բազմապատկում և բաժանում էին` փոխարինելով մեզ համար սովորական հաշվիչ տեխնիկան:

professions08 9 странных профессий наших предков

9. Հեռախոսային օպերատոր: Հեռախոսային կայանի օպերատորները միացնում էին միջքաղաքային զանգերը և անում էին այն ամենը, ինչ այժմ կատարում են թվային տեխնոլոգիաները: