Վլադիկավկազում ապրիլի 14-ին բացվում Է աշխարհում ամենաարտասովոր կինոփառատոներից մեկը՝ «Ոսկե ժանիք» միջազգային կինոստուգատեսը: Դրա գլխավոր հերոսները կդառնան կինոդերասան-կենդանիները և այն մարդիկ, ովքեր դրանց հետ աշխատում են նկարահանման հարթակում:

 

Փառատոնի մասնակիցների թվում են կասկադյոր կատու Կուզյան, որը խաղացել Է 30 կինոնկարներում, Սավելի թութակը, որը խոսում Է հինգ լեզուներով և նկարահանվել Է Ալեքսանդր Լազարեւի, Ելիզավետա Բոյարսկայայի, Դարյա Մորոզի հետ, իռլանդական գայլախեղդեր Վիրան և Ռիժիկը՝ միստիկական թրիլերների հերոսները, Չապա լաման, ավստրալական մետաքսամազ տերիեր Լյուկան, երեքմետրանոց փիթոնուհի Մալվինան և այլ կենդանիներ:

 

Փառատոնի ծրագիրը նաեւ նախատեսում Է համերգներ, ստեղծագործական հանդիպումներ արտիստների հետ, վարժեցնողների, կասկադյորների, դերասանների ցուցադրական ելույթներ, կլոր սեղաններ, սեմինարներ և բանավեճեր:

 

Փառատոնի ժյուրիի, որը գլխավորում Է ՌԴ-ի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Սպեսիվցեւը, կազմում են «Երալաշ» կինոժուռնալի ղեկավար Բորիս Գրաչևսկին, հանրաճանաչ մանկական կոմպոզիտոր Գրիգորի Գլադկովը, կոմպոզիտոր և կատարող Ալեքսանդր Դոբրոնրավովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: