Armstar.am-ը գրում է.

 

Խոյ: Մեծ հաջողությունների հասնելու ցանկություն կզգաք: Սակայն այս հարցում վճռական քայլերը բավարար չեն, անհրաժեշտ են փորձ, գիտելիքներ և գործողությունների հստակ ծրագիր: Անհրաժեշտության դեպքում դիմեք համախոհների օգնությանը, իսկ ընկերներն այսօր կաջակցեն ձեզ ցանկացած հարցում:

 

Ձեր զսպվածությունն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից, թեկուզև թվացյալ, լավ հարաբերություններ պահպանել հարազատների հետ:

 

Ցուլ: Այն բոլոր գործնական հարցերը, որոնք այսօր ստիպված կլինեք լուծել, այնքան  հեշտ չեն, որքան  թվում են: Հետևաբար, նախքան դրանց լուծմանն անցնելը, ծանրութեթև արեք ստեղծված իրավիճակը, հարկ եղած դեպքում խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ:

 

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, սրելիի հետ տարաձայնություններ չեք ունենա: Նոր ծանոթների հետ զգուշավոր եղեք, քանզի նրանք ի շահ իրենց կարող են օգտագործել ձեր դյուրահավատությունն ու նվիրվածությունը: Կենսական ներուժը բարձր է, առողջական խնդիրներ չեն լինի:

 

Երկվորյակներ: Աշխատունակությունը ցածր է, մասնագիտական հաջողություններ ունենալը՝ քիչ հավանական: Այսօր կդժվարանաք կենտրոնանալ և սկսած գործն ավարտին հասցնել: Կարևոր գործնական բանակցություններն աշխատեք  հետաձգել: Խուսափեք հանդիպումներից, որոնք կարող են ազդել ձեր կարիերայի հետագա զարգացման վրա: Ֆինանսական կորուստների վտանգ կա:

 

Անձնական կյանքում հնարավոր են փոթորկումներ: Այսօր առավել շատ խնդիրներ կծագեն  մանրուքների շուրջ: Սակայն  համոզված եղեք, որ շուտով անդորրը կվերականգնվի: Երկվորյակների մոտ նոր գաղափարներ կծնվեն,  ժամանակի ընթացքում դրանք կյանքի կկոչվեն, ընտանիքի անդամների օգնությամբ:

 

Խեցգետին: Նոր ծրագրերի իրականացման համար օրը բարեհաջող չէ: Ավելի լավ է զբաղվեք ձեզ համար արդեն սովորական դարձած  գործերով: Համախոհները սիրով կօգնեն ձեզ,  ձեռք կբերեք նոր կողմնակիցներ, որոնց հետ հրաշալի լեզու կգտնեք: Խուսափեք խոշոր գնումներից, ամեն տեսակ ներդրումներից:

 

Այսօր սպասվում են նոր հանդիպումներ և հետաքրքիր ծանոթություններ: Օրվա երկրորդ կեսը հաջող է ժամադրությունների համար: Սիրահարված Խեցգետիններին կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել սիրելիներին: Հեռու ազգականներից ուրախալի լուրեր կստանաք:

 

Առյուծ: Բարեհաջող օր է: Մասնագիտական հաջողությունները այնքան էլ նշանակալից չեն լինի և չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը ամուր հիմք կդնեք հետագա նվաճումների համար: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք բավականին գրավիչ ու խոստումնալից կթվան:

 

Սիրահարված Առյուծներին օրը ուրախություն կպարգևի, իսկ նրանք, ովքեր միայնակ են դժգոհելու առիթ չեն ունենա, վերջիններիս կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ:  Օգտակար են ուղևորությունները, այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի:

 

Կույս: Լավ կլինի մի կողմ դնել կարևոր գործերը, հետաձգել բանակցությունները,  գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները: Բարեհաջող օր է հանգիստ, ինքնուրույն աշխատանք կազմակերպելու, նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու և, առհասարակ, այդ ամենն ամփոփելու համար:

 

Անձնական հարցերում առավել նախաձեռնող եղեք, կարող եք իմպրովիզացիաների դիմել: Ականջ դրեք ձեր ներքին ձայնին: Հնարավոր է հաշտվեք  այն մարդու հետ, ում հետ վերջերս վիճել եք:

 

Շարունակությունը` այստեղ: