Երգիչ Արսեն Սաֆարյանն այս օրերին տոնում էր ծննդյան տարեդարձը: Նրա 37-ամյակի անակնկալները սկսվել են կեսգիշերից: «Երեկվանից անակնկալների մեջ եմ. բազմաթիվ շնորհավորական զանգեր, նամակներ եմ եմ ստացել և շատ հուզված եմ, որ մարդիկ անտարբեր չեն: Շատ շնորհակալ եմ բոլորին,- ESem.am-ին ասաց Արսենն ու հավելեց, որ առաջին անակնկալն իրեն մատուցել են իր բալիկները: -Ուղիղ 12-ին երկուսն էլ շատ հետաքրքիր դեմքերով եկան, փաթաթվեցին ու շնորհավորեցին ինձ: Երեխաներս իրենց ձեռքով նկարներ էին պատրաստել, որտեղ ցանկություններ էին գրել, աքրոստիկոս, քառյակներ: Դա ինձ համար շատ կարևոր էր: Կարծում եմ՝ այլ անակնկալի դեպքում այդքան չէի ուրաախանա»:

 

 

Երգչից տեղեկացանք, որ երեխաները նկարել էին արջուկ և հայրիկին՝ կիթառով. «Ես նրանց համար արջուկ եմ, ինձ երբեմն պապայի փոխարեն արջուկ են ասում:)»: Արսենի կինը ևս նրան անակնկալ է մատուցել՝ պատրաստելով արջուկ-տորթ: «Ինձ անընդհատ արջուկի հետ են համեմատում, չեմ հասկանում ինչու»,- ավելացրեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: