Arman&Yana ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երգչուհի Յանան օրերս բարձրակրունկների պատճառով ընկել է հենց բեմի վրայից:

 

««Յանան ընկել է 3-րդ հարկից»


Օրերս շատ զավեշտալի բան պատահեց մեզ հետ, որն այնքան էլ լավ վերջաբան չունեցավ: Յանան այնքան բարձր կոշիկներ էր հագել, որ հենց բեմի վրա կորցրեց հավասարակշռությունը և ցած ընկավ:

 

Ներկաները կատակում էին. տպավորություն էր ստեղծվել, որ Յանան 3-րդ հարկից է ընկել:

 

Բարեբախտաբար, Աստված մեծահոգի գտնվեց, և Յանան կարողացավ շարունակել երգը: Ճիշտ է` ոտքը մի փոքր ցավում է, բայց, ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում»,- գրված է նրանց ֆեյսբուքյան էջում: