Life.panorama.am-ը գրում է.

 

ԱՄԷ-ի` ճանապարհատրանսպորտային խորհուրդը նոր կանոններ է ցանկանում մտցնել` էմիրություններում ճանապարհներին անվտանգությունը բարելավելու համար: Կանանց, մասնավորապես, կարող են արգելել դիմահարդարում անել ղեկին:

 

Խորհրդի անդամների կարծիքով, դիմահարդարում անելիս հայելին, որը նախատեսված է հետևի տեսարանը երևալու համար, փակում է այն:


Արգելքներ կիրառվելու են նաև տղամարդկանց նկատմամբ: Խորհրդի անդամներն առաջարկում են արգելել տղամարդկանց կրել ավանդական գլխաշորը և օղակը: Բացի այդ, վարորդներին արգելվելու է ղեկին ուտել, խմել և հաղորդագրության գրել: