Esem.am-ը գրում է.


Խոյ


Պատասխանատու օր է` լի բեռնվածությամբ ու առաջադրանքների անվերջանալի հոսքով: Հնարավոր է` աշխատեք երկուսի կամ երեքի փոխարեն: Հնարավոր են բախումներ, ընդհանուր դժվարություններ, որոնք ընտանեկան ոլորտում կարող են ինչ-որ տեղ ամրապնդել հարաբերությունները:


Ցուլ


Ձեր գործունեությունը մանրազննին պլանավորման ու կետավորման կարիք է զգում: Երկարատև բեռնվածությունը ազդում է առողջական վիճակի վրա, եթե հանգստ կոչվածը Ձեզ համար չէ: Խնայողական ռեժիմում աշխատելը թույլ կտա տեսադաշտից բաց չթողնել ապագայի հեռանկարները: Լուծեք մասնավոր սեփականության, ֆինանսական օգնության ցուցաբերման, ժառանգության հարցեր:


Երկվորյակներ


Օգտագործեք օրն ամբողջությամբ: Ազատվեք ծանր խոհերից ու անպետք իրերից, որոնք մեծապես նպաստում են բացասական զգացմունքների առաջացմանը: Հիշեք, որ այսօր ամեն ինչ կարող է շեղել ձեղ հիմնական գործերից: Քննարկեք գործելակերպի այլընտրանքային տարբերակներ ու արագորեն արձագանքեք հանգամանքների կտրուկ փոփոխմանը:


Խեցգետին


Հաջողությունը Ձեր ուղեկիցը կլինի ամենաբարդ իրավիճակներում: Գործեք զգուշությամբ, ընտրեք անցանելի ճանապարհներ, եթե զգում եք միջավայրի խոչընդոտող ազդեցությունը: Ապակողմնորոշման օր է: Ապագան դեռևս անհայտ է, բայց առկա է ինչ-որ բան փոխելու, լարվածությունը թուլացնելու կտրուկ պահանջմունք:


Առյուծ


Այսօր կարող եք վստահ լինել, որ ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և` ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն` նախկինում արված գործի դիմաց:


Կույս


Օրը ֆինանսական առումով հաջող կլինի: Այն հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը: Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը:

 

Շարունակությունը` այստեղ: